Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Էրեբունի փողոցը վերածվել է վարպետաց քաղաքի

Էրեբունի փողոցը վերածվել է վարպետաց քաղաքի
11.10.2013 | 19:07

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են տոնական միջոցառումները: Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը գրեթե ամբողջ երկայնքով վերածվել է վարպետաց փոքրիկ քաղաքի:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ բազմաթիվ տաղավարներում երևանցիներին են ներկայացվել ժողովրդական արվեստի գործեր, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններ: Տոնական ուրախ մթնոլորտը լրացնում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կազմակերպված համերգային ծրագիրը, որի ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մշակույթի օջախների սաները, երգիչ-երգչուհիներ, ազգագրական, ժողովրդական ու էստրադային, ինչպես նաև պարային համույթներ ինքնատիպ կատարումներով շնորհավորում են մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ